Չինաստանն ու Ճապոնիան քառամյա ընդմիջումից հետո վերսկսել են բանակցությունները
BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանն ու Ճապոնիան վերջին չորս տարում առաջին անգամ բանակցություններ են սկսել պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների մակարդակով: Բանակցային գործընթացը դադարեցվել էր 2011 թվականին՝ կապված Սենկակու կղզիների տարածքային վեճի հետ, որոնց Չինաստանում անվանում են Դյաոյույդաո:
Բացի այդ, Պեկինում դժգոհ են նրանից, որ Տոկիոն պատրաստ չէ ներողություն խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չինաստանի դեմ իրականացրած ագրեսիայի համար: Ընդ որում՝ երկու կողմն էլ ընդգծում են, որ խաղաղ հարաբերությունները պահպանելու համար անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն: