Բաժիններ՝

Մենք մշտապես համարել ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի միացմանը նվիրված տոնական համերգի ժամանակ ունեցած ելույթում վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի նրանց գործողությունները, ովքեր Ուկրաինային հասցրել են այս վիճակին.

«Մենք Ռուսաստանում մշտապես համարել ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են: Ես այդպես եմ կարծում նաև ներկայումս: Բնականաբար, ծայրահեղ ազգայնականությունը մշտապես վնասակար ու վտանգավոր է: Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը դեռ արժանի ու օբյեկտիվ գնահատական կտա նրանց գործունեությանը, ովքեր երկիրը հասցրին այս իրավիճակին, որում նա գտնվում է այսօր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս