Դավութօղլուն Ասադին համեմատել է Հիտլերի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցելը «նման կլինի» Ադոլֆ Հիտլերի ձեռքը սեղմելուն. «Չկա որևէ տարբերություն նրա միջև, թե ում ձեռքն ես սեղմում՝ Ասադինը, Հիտլերինը, Սադամինը, Կարաջիչինը կամ Միլոշևիչինը»:

Մարտի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է մասնակցել Ասադի հետ բանակցություններին: Ի պատասխան՝ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր և ոչ թե խոսքեր:

Սիրիական հակամարտությունը մեկնարկել է 2011 թվականի մարտին, դրա հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 215.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս