Ռուս հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանում գտնվող Փամբակի լեռնային ուսումնամարզական համալիրում, ուր նրանք պետք է սովորեն «գոյատևել» բնական ու կլիմայական տարբեր պայմաններում:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ռուս հետախույզները պետք է իրականացնեն նաև կրակային փորձարկումներ, որոնց ժամանակ նրանք կյուրացնեն անաղմուկ կրակ վարելու մեթոդիկան:
Վարժանքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող: Լավագույն հետախույզները կմասնակցեն Հյուսիսային Օսիայում կայանալիք հետախույզների մրցույթին: