Վարդան Այվազյանին Վրաստանում դատի են տվել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրում է. «Վրացական Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ Աժ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին։ Այդ մասին գրում է վրացական Грузия Онлайн-ը։

Աղբյուրի համաձայն՝ գյուղի բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով սահմանափակվում է Տաբածղուտի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը։
Լրատվականը հավելում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի բնապահպանության նախարարությունը Տաբածղուտի լճի օգտագործման իրավունքը վաճառել էր 1832 լարիով։ Աճուրդին մասնակցել էր միայն «Օզերո» կազմակերպությունը, որի 90%-ը պատկանում է հենց Վարդան Այվազյանին։

Կազմակերպությունը ստեղծվել էր աճուրդից 30 օր առաջ։ Արդյունքում, լիճը Այվազյանի կազմակերպությանն է տրամադրվել 20 տարվա օգտազործման իրավունքով՝ պայմանով, որ գետում պետք է ձուկ լինի։ Տեղի բնակիչները պատմում են, որ կազմակերպությունը այդ պայմանը չի կատարել։ Ավելին՝ «Օզերոն» սկսել է վերացնել ձուկը։ Մասնավորապես՝ Սևանա լճից 80 տոննա խեցգետին է բերվել և բաց թողնվել Տաբածղուրի լիճ։

Հայտնի է, որ խեցգետինները սնվում են ձկան խավիարով։ Բնակիչների տեղեկություններով՝ դրանից հետո 13 տեսակ ձուկ է ոչնչացել, իսկ Այվազյանն էլ հայտարարել է, որ 10.000 ձուկ է բաց թողել լիճ։ Բնակիչները նաև դժգոհամ են, որ լճի վաճառքից հետո ձկնորսությունը սահմանափակվել է։ «Օզերոն» պահակներ է վարձել, որպեսզի արգելեն բնակիչներին ձուկ որսալ»։

Կարդացեք «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս