Եվս մեկ հնարավորություն

Երեկ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի աշխատանքները տևելու են ևս երեք օր: Նստաշրջանին մասնակցում են եվրոպական բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր գուցե անմիջականորեն որոշումներ կայացնողներ չեն, սակայն ապահովում են այն քաղաքական ֆոնը, որով Եվրոպան վերաբերվում է Արևելյան գործընկերության ծրագրի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

Եվ ահա, այդ քաղաքական գործիչների մեծ մասը շարունակում է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն՝ պահպանման, այլ նաև խորացման մասին: Ու ամենակարևորը՝ այդ հարաբերությունների համատեքստում արդեն ոչ միայն չի շրջանցվում, այլ նաև ընդգծվում է Հայաստանին անվտանգության համապատասխան երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը:

Եթե շատ ընդհանրական ձևակերպենք, ապա Եվրոպան Հայաստանին հերթական անգամ շանս է տալիս՝ անգամ գտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, դրանից «հեռանալու» առարկայական քայլեր անել: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանո՞վ Հայաստանի իշխանությունը կկարողանա օգտագործել այդ շանսը, եթե ոչ՝ ԵՏՄ-ից ուղղակի դուրս գալու, ապա Հայաստանի վրա Ռուսաստանի անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և ամեն օր կորսվող ինքնիշխանության գոնե վերջին փշրանքները պահպանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս