Պորոշենկոն կարգադրել է երկրի արևելքում ստեղծել խորը էշելոնացված պաշտպանություն
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի արևելքում պաշտպանական հզոր կառույցներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն կարևորել է կարճ ժամանակում մեծ արդյունավետություն ունեցող, խորն էշելոնացված պաշտպանություն ստեղծելու հարցը, որի շրջանակներում կառուցվելու են լավագույն ամրությունները:
Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման մասին մինսկյան պայմանավորվածություններին` Պորոշենկոն հայտարարել է, որ այդ գործընթացը որևէ մեկի մոտ չպետք է պատրանքներ ստեղծի պատրանքներ, որ սպառնալիքն անցել կամ նվազել է.
«Իրավիճակը պահանջում է նաև համակարգված գործողություններ, որոնք կտրուկ կմեծացնեն զինված ուժերի պաշտպանունակությունը, մեր պետության պաշտպանական հնարավորությունները»: