Կոկոսի յուղը՝ թանկարժեք կոսմետիկ միջոցների փոխարեն
Սպիտակեցնում է տարիքային բծերը
Մեծահասակ կանայք սիրում են կոկոսի յուղը, քանի որ այն կարող է ծածկել տարիքային բծերը: Մի փոքր կոկոսի յուղ քսեք այն հատվածներին, որտեղ ցանկանում եք, և տրորեք այն: Որոշ ժամանակ թողեք այդպես մնա: Յուղը կանոնավոր օգտագործելու դեպքում 2 շաբաթից կզգաք տարբերությունը:
Բնական միջոց միջատների դեմ
Փոքր-ինչ կոկոսի յուղը խառնեք անանուխի հետ և կզգաք, թե ինչպես են միջատներն անհետանում ձեր շրջակայքից: Այս՝ միջատների դեմ բնական միջոցը՝ ի տարբերություն խանութներում վաճառվող քսուքների, չի պարունակում վնասակար բաղադրիչներ:
Բուժում է սնկային վարակները
Բամբակը թրջեք կոկոսի յուղի մեջ և դրեք մարմնի այն հատվածներին, որտեղ սնկային երևույթներ եք նկատել: Մի քանի ժամ անց կզգաք տարբերությունը:
Կոկոսի յուղը՝ խոնավեցնող միջոց
Կոկոսի յուղն իր հակասնկային, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկանիշների շնորհիվ օգնում է պայքարել ակնեի դեմ, ինչն ապահովում է մաշկի խոնավեցումն ու թարմությունը:
Խթանում է մազերի աճը
Փոքր-ինչ կոկոսի յուղը ձեռքերով տրորեք, որ տաքանա, ապա մատներով քսեք մազերին: Այն կնպաստի մազերի արագ աճին: Յուղը քսեք, թողեք առնվազն մեկ ժամ մնա: Եթե կարողանաք ամբողջ գիշեր թողնել մազերին՝ շատ ավելի լավ արդյունքի կհասնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը