Օտարերկրացիներն անհանգստացած են ապրիլի 24-ին Հայաստան գալու համար. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ հարցում են արել Հայաստանի հատուկ ծառայություններին, թե արդյո՞ք ս/թ աապրիլի 24-ին Երևանում ապահովված է ինելու անվտանգությունը։ Այս հարցը անհանգստացնում է այն պետությունների հատուկ ծառայություններին, որոնց պատվիրակությունները նախատեսում են մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Օտարերկրացիների շրջանում նման հարց ծագել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գործունեության պատճառով։ Խնդիրն այն է, որ մի շարք դեսպանատներ իրենց կառավարություններին զեկուցել են, թե ապրիլի 24-ին Հիմնադիր Խորհրդարանը նախատեսում է խժդժություններ իրականացնել Երևանում։ Օտարերկրացիներին այս տեղեկությունը առավել տագնապած է թվացել, երբ դեսպանատները զեկուցել են, թե շարժումը ղեկավարում է լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը, իսկ նրա մերձավոր զինակիցներից Ալեք Ենիգոմշյանը, ով նախկինում առնչություն է ունեցել ահաբեկչության հետ։

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, այս ամենի կապակցությամբ ՀՀ կառավարությունից լրացուցիչ տեղեկություններ և երաշխիքներ են պահանջել Հռոմի պապի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անվտանգության ծառայությունները։ Օլանդը մտադիր է ապրիլի 24-ին այցելել Երևան, իսկ Պապը հրավեր է ստացել Ս. Սարգսյանից։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս