Կարասինի հետ հանդիպումներում չի քննարկվել Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը. Աբաշիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Պրահայում Կարասինի հետ իր բանակցություններում չի քննարկվել Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը:
Աբաշիձեն հայտարարել է, որ անհիմն են երկաթուղու վերականգնման մասին կուլիսների հետևում շրջանառվող լուրերը. «Պրահայում երկկողմ երկխոսության շրջանակներում չի քննարկվել Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը: Ընդհանուր առմամբ, մենք Պրահայում չենք վարել որևէ բանակցություն ու չենք ստանձնել որևէ պարտավորություն:
Այնպես որ Աբխազական երկաթուղու վերաբերյալ ընդհատակյա քննարկումները կատարելապես անհիմն են: Մենք մանրակրկիտ տեղեկություններ ենք հաղորդում բոլոր կազմակերպություններին ու գերատեսչություններին: Մեր հանդիպումներին ներկա է գտնվում մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Այնպես որ հաղորդվում է քննարկվող ամեն բանի մասին»: