Սերգեյ Պոտապկին. Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումը Լատվիայի խորհրդարանում

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:

Լատվիա- Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում:

ՀՀԿ գրասենյակ

 

 

Տեսանյութեր

Լրահոս