Թուրքիան Իրաքին կաջակցի ազգային գվարդիայի ստեղծման հարցում. Չավուշօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան Իրաքին աջակցելու է ազգային գվարդիայի ստեղծման հարցում: Այս մասին այսօր Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն.
«Մենք Իրաքին կաջակցենք ազգային գվարդիայի ստեղծման հարցում: Անհրաժեշտ է կանխել Իրաքում սուննիների ու շիաների միջև շարունակվող բախումները՝ ողջ ջանքերն ուղղելով «Իսլամական պետության» դեմ պայքարին»:
Նախորդ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ձեռնամուխ լինել իրաքյան բանակի զինծառայողների ռազմական ուսուցմանն ու սպառազինմանը այն նույն սխեմայով, որով ներկայումս իրականացվում է Փեշմերգայի (քրդական զինված միավորումներ) հետ: