Ռուսաստանը սպառնալիքի տակ է դնում եվրոպական անվտանգության համակարգը. Վերշբոու
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիքի տակ է դնում եվրոպական անվտանգության համակարգը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Ես հետաքրքիր զրույց ունեցա ուկրաինացի պատգամավորների հետ: ՆԱՏՕ-ում ընդունում են, որ Կրեմլը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև՝ ողջ եվրոպական անվտանգության համակարգի ապագան»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը բրիտանական անվտանգության համար միակ սպառնալիքն է: