Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջև խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար». aravot.am

aravot.am-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ

– Տիկին Զոհրաբյան, մամուլում համառորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Գագիկ Ծառուկյանը հանրապետության ողջ տարածքային կառույցներից հետ է ուզում իր գույքը։ Տարածքային որոշ կառույցներ էլ հաստատել են, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հետ են ուզել գույքը։

– Մեկ բան ես վստահաբար կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարող նման հանձնարարական տալ եւ դա աբսուրդ է։ Սակայն կուսակցության ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար եւ սույն պերսոնաժը ընդունակ է ամեն ինչի՝ այդ թվում նաեւ Ծառուկյանի անունից հայտարարություններ անելու եւ շարքային կուսակցականներին մոլորության մեջ գցելու։

Ես ցավում եմ, որ մեր որոշ տարածքային կառույցների անդամներ, թերեւս, միամտությունից, կամ տեղեկատվության պակասից, պարբերաբար ընկնում են տվյալ պերսոնաժի ազդեցության տակ ու անում են ոչ ճիշտ քայլեր։ Կրկնում եմ՝ Ծառուկյանը արժանապատվորեն հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից եւ բոլոր մեր կուսակցականներին կոչ եմ անում՝ չհավատել Ծառուկյանի անունից հանդես եկող տարբեր ինքնակոչերի հայտարարություններին, որոնք որեւէ իրավական կարգավիճակ չունեն կուսակցությունում, այլ ցանկացած տեղեկատվություն ճշտել կա՛մ ինձ, կա՛մ Վարդան Վարդարյանի հետ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս