13 տարվա անտերություն. «ՀԺ»

«Հայկական Ժամանակն» իր այսօրվա համարում գրում է. ««Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը երեկ արձագանքել է մեր թերթի մարտի 5-ի համարում հրապարակված «Ծառուկյանի հանքերը կմածվե՞ն» վերնագրով հոդվածին, որում անդրադարձել էինք ընկերության և Արարատի մարզի Ավշար համայնքի միջև աոկա անհամաձայնությանն ու լարվածությանը։

Հիշեցնենք, որ Ավշարի գյուղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի, պնդում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» և «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությունները, որ համայնքի տարածքում ցեմենտի հումքի և տրավերտինի հանքարդյունաբերություն են իրականացնում, թալանով և գողությամբ են զբաղված, համայնքի հետ հողի վարձակալման պայմանագիր չեն կնքում, ինչի պատճառով համայնքը տարեկան կորցնում է մոտ 32,5 միլիոն դրամ, որը կազմում է Ավշարի տարեկան բյուջեի 30 տոկոսը։

«Արարատցեմենտի» գլխավոր իրավաբանը երեկ նամակով պարզաբանել է, որ պայմանագրերի կնքումը ձգձգվում է ընկերությունից անկախ պատճառներով։ ««Արարատցեմենտի» համար առնվազն անհասկանալի է վերացական մեղադրանքներով հանդես գալու Ավշարի գյուղապետարանի դիրքորոշումը։ Առավել ևս, որ վարձակալության պայմանագրերի կնքման նախաձեռնությամբ հանդես ենք եկել մենք»,- նշել է Ալիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա, «Արարատցեմենտը» մասնավորեցվել է 2002թ. կառավարության թիվ 1465-Ա որոշմամբ, որով նաև Արարատի մարզպետին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը՝ 49 տարի ժամկետով։

«Արարատցեմենտը» բազմաթիվ նամակներով դիմել է Արարատի մարզպետին՝ պայմանագրերի կնքումն ապահովելու առաջարկությամբ, սակայն մարզպետարանի կողմից դրանց կնքումն այդպես էլ չի ապահովվել տարբեր պատճաոաբանությաններով։ 2010թ. ապրիլին, երբ արդեն հողամասերը Ավշարի ենթակայության էին, «Արարատցեմենտը» համայնքի ղեկավարին պաշտոնական գրությամբ աոաջարկել է կնքել վարձակալության պայմանագրեր։ Գյուղապետը պատասխանել է, որ «պայմանագրերը կկնքվեն կառավարությունից փաստաթղթերի համապատասխան փաթեթը ստանալուց հետո»։

Ալեքսանյանը պնդում է, որ պայմանագրերի կնքումն արագացնելու՝ իրենց բազմաթիվ նամակներին ի պատասխան՝ 2011թ. մայիսին Ավշար համայնքի արդեն նախկին ղեկավար Անուշավան Մարգարյանը տեղեկացրել է, որ առկա է ինչ-որ աշխատանքային քաշքշուկ և փաթեթը ստանալուց հետո կիրազեկի։ «Պայմանագրեր կնքելու մեր դիմումները շարունակվել են ավելի քան 2 տարի, որից հետո՝ 2012թ. օգոստոսին, վերջապես ստացել ենք վարձակալության տրամադրելու մասին Ավշար համայնքի ավագանու որոշումը։ Սակայն կադաստրի կողմից Ավշարի գյուղապետարանին տրամադրված տեղեկանքներով պարզվեց, որ կան համադրումներ այլ հողօգտագործողների հետ»,-գրում է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հանքի և մասնավոր վարձակալների տարածքները քարտեզով համընկնում են և «Արարատցեմենտը» դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ այդ հողատարածքներն իրենն են, ոչ թե վարձակալներինը։ Ըստ «Արարատցեմենտի» գլխավոր իրավաբանի, հողամասերի համադրման առկայության դեպքում անհնար է կնքել պայմանագիր, քանի որ դա կլինի ապօրինի, իսկ վարձավճարի վճարումը հնարավոր է բացառապես իրավունքների պետական գրանցումից հետո։ Ալիկ Ալեքսանյանը պարզաբանման մեջ պնդում է, որ այդ համադրված հողերը պատկանում են «Արարատցեմենտին», ոչ թե՝ վարձակալներին։

Ըստ նրա, դատարանի կողմից մոտ մեկ տարի առաջ նշանակված փորձաքննությամբ պատրաստված եզրակացությամբ փաստվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցապահանջների հիմնավորվածությունը։ Մի կարևոր տեղեկություն էլ է հայտնում Ալիկ Ալեքսանյանը, որի մասին Ավշարի գյուղապետն ու աշխատակազմի ղեկավարը մեզնից թաքցրել են. ըստ իրավաբանի, կանխավճարային հիմունքներով, բացի պետական այլ վճարումները, Ավշարի գյուղապետարանին իրենք փոխանցել ենք ավելի քան 31 միլիոն դրամ։

Ավշարի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Ղուկասյանը, հաստատելով այս փաստը, մեզ հետ զրույցում ասաց, որ դա «Արարատցեմենտի» կողմից իրականացվող «թալանի» դիմաց չնչին բան է։

«Այդ փոխանցումներն իրենք արեցին գյուղապետի հետ մեծ բանակցությունների արդյունքում, որպես իրենց «ստրախովկա», բայց այդ թալանի դիմաց դա այդ կ՞նչ գումար է։ Դա «Արարատցեմենտի» եկամուտների համեմատ՝ որոնես հողի հարկ, լումաներ է։ Եթե ավագանին վարձակալության հարկի չափը որոշի հողի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, հարկի գումարը կկազմի մոտ 60 միլիոն դրամ»,- ասաց Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ «Արարատցեմենտից» փոխանցված գումարը բյուջեում գրանցել են որպես կանխավճար։ Մինչև 2009 թվականը՝ այն ժամկետում, երբ «Արարատցեմեն տը» մարզպետարանի հետ աշխատել է առանց պայմանագրի, Արարատի մարզպետներն են եղել նախ՝ Ալիկ Սարգսյանը (2000-2008 թվականներին), նախկին ոստիկանապետ Վարդգես Հովակիմյանը։

Ավելի մանրամասն՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս