Մարգվելաշվիլին ու Զանիերը քննարկել են Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության վերականգնման հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ ու քննարկել է երկրում կազմակերպության առաքելության լիարժեք վերականգնումը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի ստորագրած վերջին պայմանագրերը:
Բացի այդ, ընդգծվել է, որ Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը: Մարգվելաշվիլին ու Զանիերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: