Միջազգային հանրությունը ցանկանում է տապալել իմ կառավարությունը. Նեթանյահու
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակային ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ աշխարհում ջանքեր են ձեռնարկվում, որպեսզի ինքը տանուլ տա մարտի 17-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում.
«Դա շատ լարված պայքար է: Ոչինչ երաշխավորված չէ, քանի որ գոյություն ունի միջազգային վիթխարի ճնշում՝ ուղղված «Լիկուդի» կառավարության տապալմանը»: Աջակենտրոն «Սիոնիստական շարժում» դաշինքի առաջնորդ Իցհակ Գերցոգը հայտարարել է, որ ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ Նեթանյահուն ճնշում է զգում և «կրակում է» բոլոր ուղղություններով:
Հարցումների համաձայն՝ «Լիկուդը» և «Սիոնիստական շարժումը» ունեն մոտավորապես հավասար հնարավորություններ առաջիկա ըտնտրություններում: Եվ այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանները կարծում են, որ շուտով Նեթանյահուին կհաջողվի ձևավորել իշխող դաշինք: