Կառավարությունը փոխել է վտանգավոր ճանապարհների թեքության թույլատրելի շեմը
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս:
Բացի այն, որ դրանով բաց հանքերի ճանապարհների անվտանգությունը չի տուժի, հանքափոսի ծավալի նվազեցման շնորհիվ կնվազեցվի դատարկ ապարի ծավալը, ուստի և՝ բնությանը պատճառվող վնասը, կավելանա հանքերի շահութաբերությունը: