Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 25 ոստիկան
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի կենտրոն Էլ-Արիշում ահաբեկչություն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ և վիրավորվել է 25 ոստիկան:
Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ լեցուն ավտոմեքենան պայթեցրել է ոստիկանատան հարևանությամբ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ չի ստանձնել Եգիպտոսում գործող խմբավորումներից որևէ մեկը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եգիպտոսը միջարաբական ռազմական դաշինք ձևավորելու կոչով դիմել է արաբական երկրներին՝ դա կարևորելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարի տեսանկյունից: