Էրդողանն առաջիկա օրերին կմեկնի Ուկրաինա
Sputniknews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ ու կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը:
Վերջինս նախագահական պալատում մասնակցել է Էրդողանի գումարած կառավարության երկրորդ նիստին, որի ավարտից հետո էլ հայտարարել է Էրդողանի առաջիկա ուկրաինական այցի մասին: Առաջին նիստն անցկացվել էր 50 օր առաջ՝ հունվարի 19-ին:
Արընչի խոսքերով՝ այցի ժամանակ երկկողմ հարաբերություններից բացի, ուշադրության կենտրոնում են լինելու նաև ռուս-ուկրաինական հարաբերություններն ու Ղրիմում տիրող վիճակը: Արընչը մանրամասնել է, որ այցը տեղի կունենա առաջիկա օրերին: