Եգիպտոսն առաջարկում է ձևավորել միջարաբական ռազմական դաշինք
Euro News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին երեկ Կահիրեում տեղի ունեցած ԱՊԼ-ի երկրների արտգործնախարարների 143-րդ նիստում հայտարարել է, որ ներկայումս անհետաձգելի առաջադրանք է դարձել միջարաբական ռազմական դաշինքի ձևավորումը.
«Արաբական համատեղ ռազմական ուժի ստեղծման հարցը բազմանշանակ է, այն ունակ է կատարել իր վրա դրված առաջադրանքները՝ կապված ահաբեկչության դեմ պայքարին ու ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացմանն արագ արձագանքելու հետ:
Ռազմուժն ունակ է աջակցել խաղաղության պահպանմանը, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու ապահովել նրան հումանիտար օգնություն հասցնելը: Սա անհետաձգելի կարիք է մեզ համար»:
Ալ-Արաբիի խոսքերով՝ դաշինքի նպատակը կդառնա տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում համագործակցությունն ու արաբական երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը:
Եգիպտոսը միջարաբական ռազմական դաշինքի ստեղծման գաղափարն առաջ է քաշել «Իսլամական պետության» զինյալներից կողմից Լիբիայում ղպտիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո:
Փետրվարի վերջին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին բաց հանդես է եկել արաբական զինված ուժերի ստեղծման օգտին: