Բաժիններ՝

Մադուրոն Օբամային մեղադրել է Վենեսուելայում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վենեսուելացի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Այդ մասին նշված է ժողովրդին հասցեագրած Մադուրոյի ուղերձում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով ու ռադիոկայաններով. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ներկայացնում է ամերիկյան իմպերիալիստական էլիտան, որոշել է ստանձնել իմ կառավարությանը հաղթելու և Վենեսուելա ներխուժելու առաջադրանք, որպեսզի վերահսկի այն»:

Մադուրոյի խոսքերով՝ Օբաման ցանկանում է իր մասին թողնել այնպիսի հիշողություններ, ինչպիսիք որ կան Ջորջ Բուշ-կրտսերի պարագայում: Մադուրոն հերոսներ է անվանել այն 7 պաշտոնյաներին, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ և նրանցից մեկին՝ ազգային հետախուզության ղեկավար Գուստավո Գոնսալես Լոպեսին, նշանակել է ներքին գործերի նախարար:

Մարտի 9-ին Օբաման գործարկել է Վենեսուելայի կառավարության 7 անդամի նկատմամբ պատժամիջոցները: Սպիտակ տունը հայտարարել է, որ գործող ու նախկին պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար հիմք է ծառայել այն, որ նրանք խախտել են Վենեսուելայի քաղաքացիների իրավունքները և ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում:

Սպիտակ տան որոշման համաձայն՝ այսուհետ արգելվել է այդ անձանց մուտքը ԱՄՆ, իսկ նրանց հաշիվները կարգելափակվեն: Պատժամիջոցների սահմանվելուց հետո Վենեսուելան ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան Մաքսիմիլիան Արվելասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս