Բրազիլիայի ջրավազաններում հայտնաբերել են «սուպեր» բակտերիա
Բրազիլիայի ջրային տարածքներում՝ Ռիո դը Ժանեյրոյի հայտնի ավազանների մոտակայքում, հայտնաբերել են բակտերիայի նոր տեսակ: Այդ միկրոօրգանիզմի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն կայուն է դեղամիջոցների նկատմամբ: Իրենց ունիկալ հատկությունների պատճառով նոր միկրոօրգանիզմները կոչվեցին «սուպեր» բակտերիաներ:
Հիմքեր կան ենթադրելու, որ այդպիսի օրգանիզմները կարող են մեծ քանակությամբ առկա լինել բժշկական թափոններում: Նրանց ունակությունը՝ դիմադրել հակաբիոտիկներին, բացատրվում է այդ բակտերիաների նյութափոխանակության յուրահատկություններով: Պարզվում է, որ նրանք սինթեզում են հատուկ ֆերմենտ:
Հետաքրքիր է, որ բժշկական թափոնները հայտնվում են ավազաններում՝ քաղաքի թափոնների մեծ մասը Գուանաբարա ծովածոց լցնելու հետևանքով:
Գիտնականները հայտարարեցին իրենց հայտնագործության մասին Կիրիոկա գետի ափի երկայնքով վերցված ջրի մի քանի փորձանմուշների մանրամասն ուսումնասիրություններից հետո: Այդ գետը ջուր է մատակարարում Բրազիլիայի մայրաքաղաքի մի քանի շրջաններին և թափվում է վերոնշյալ ծովածոց, որտեղ էլ հենց հայտնաբերվել է բակտերիան: Կառավարությունն արդեն նախազգուշացրել է բնակիչներին և զբոսաշրջիկներին, որ լողալն այդ ավազաններում վտանգավոր է:
Մի քանի տարի առաջ այդ լողափերը փակված են եղել աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով, բայց տեղաբնակները բացարձակ ուշադրություն չեն դարձնում այդ նախազգուշացումներին:
Պարզել են, որ այդ «սուպեր» բակտերիաներն առաջացնում են միզասեռական, մարսողական և շնչառական համակարգերի հիվանդություններ:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ