Բաժիններ՝

Իմ առեւանգման վերաբերյալ իրավապահներին ինֆորմացիա եմ հայտնել, որը կարող է օգնել բացահայտմանը. Արտակ Խաչատրյան. armtimes.com

armtimes.com-ը գրում է.  «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքից անցել է մեկ ամիս, սակայն դեռ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան: Փետրվարի 7-ին տեղի ունեցածի հետեւանքով Խաչատրյանը բազմաթիվ սալջարդեր եւ կոտրվածքներ էր ստացել:

Վերը նշվածի վեաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանեց Արտակ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան ի՞նչ առաջընթաց կա ձեզ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից:

-Առանձնապես որեւէ նորություն չկա, այսինքն ես չեմ տիրապետում որեւէ նորության: Ինչ տեղի է ունեցել նախկինում` ձեզ էլ է հայտնի, դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել: Կարելի է փաստել, որ ոչ մի առաջընթաց չկա: Գոնե ինձ տեղյակ չեն պահել:

-Ձեր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել: Ե՞րբ եք վերջին անգամ հարցաքննվել քրեական գործի շրջանակներում:

-Վերջին անգամ քննչական գործողություն եւ հարցաքննություն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես դեռ հիվանդանոցում էի, դրանից հետո որեւէ բան տեղի չի ունեցել: Ճիշտն ասած տպավարությունը այնպիսին է, որ գործը քնեցված է, գոնե իմ մոտ գնալով հույսերը նվազում են, որ այն կբացահայտվի: Շատ կուզենայի չհավատալ, որ այդպես էլ չի բացահայտվի, բայց հույսերը նվազում են:

-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում` գործը կբացահայտվի՞, թե ոչ:

-Համենայնդեպս ուզում եմ հավատալ նրան, որ դեռ իրավապահները չեն կարողանում բացահայտել:

-Դուք որեւէ կասկած դեռ չունե՞ք, թե ով կարող էր ձեզ առեւանգել եւ ծեծի ենթարկել:

-Կասկածներ ի սկզբանե չեմ ունեցել, բայց մանրամասներ, որոնք կարող են օգնել գործի բացահայտմանը ես նախաքննական մարմնին հայտնել եմ եւ ասեմ, որ իմ հայտնածը քիչ ինֆորմացիա չի:

-Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը:

-Ճիշտն ասած գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս