Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիև տեղափոխվելուց հետո չի կարողացել գնել ավտոմեքենա

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին Կիև տեղափոխվելուց հետո չի կարողացել գնել ավտոմեքենա: Սաակաշվիլին այս մասին հայտարարել է Шустер Live ծրագրի եթերում:

Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվել է գնել Hyundai ավտոմեքենա, սակայն դա չի արել ներկրման բարձր մաքսատուրքերի պատճառով, քանի որ Ուկրաինայում այդ մակնիշի ավտոմեքենայի արժեքը համարժեք է եղել Վրաստանում Maserati-ի գնին: Սաակաշվիլուն չի հաջողվել գնել նաև հողատարածք՝ տուն կառուցելու համար, ինչի համար պատճառ է դարձել հողատարածքի ձևակերպման ընթացակարգի ձգձգումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին արտահանձնել Միխեիլ Սակաշվիլուն, ուր նրա նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Տեսանյութեր

Լրահոս