Բաժիններ՝

Ջավախեցի երիտասարդը վթարից հետո սայլակին է գամված. նրան բուժում է անհրաժեշտ Գերմանիայում

Ավտովթարից հետո հաշմանդամական սայլակին գամված 25-ամյա ջավախեցի Գրիգոր Դանիելյանն իրեն օգնելու խնդրանքով դիմել է հանրությանը:

«Սիրելի հայրենակիցներ, կյանքս ընթանում էր իր հունով՝ աշխատում էի, զբաղվում ֆուտբոլով, սակայն 2011 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած վթարի պատճառով կյանքս կտրուկ փոխվեց: Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ սայլակին: Ես պատահականության զոհ եմ, ում երբեք չեն օգնել, նույնիսկ վրաերթի ենթարկողը:

Բուժման նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել ենք Երևան, ապրում ենք վարձով: Սակայն չունենալով միջոցներ բուժման ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար հիվանդ հայրս գնացել է արտագնա աշխատանքի, իսկ խեղճ մայրս, ով նույնպես հաշմանդամ է, զբաղված է ինձ խնամելով:

Միայնակ ոչինչ չեմ կարողանում անել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս: Ինձ հնարավորություն է ընձեռնվել ստանալ բուժում Գերմանիայում, որից հետո կարող եմ քայլել, սակայն չունեմ այդ անելու գումարային հնարավորություն:

Հայցում եմ բարեգութ մարդկանց օգնությունը»:

Գրիգոր Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +39495 65-25-16:
Գրիգորի մոր՝ Վարդանուշ Դանիելյանի անունով CONVERSE BANK-ում բացված են հաշվեհամարներ՝ 1930052132960100-AMD; 1930052132960101-USD; 1930052132960158-RUR; 1930052132960104-EUR; SWIFT-կոդ՝ COVBAM22:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս