Բաժիններ՝

«Բոկո Հարամի» զինյալները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիգերիայում լայն գործունեություն ծավալած «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման զինյալները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Համացանցում հայտնվել է աուդիոձայնագրություն, որում «Բոկո Հարամի» առաջնորդ Աբուբաքար Շեկաուն հավատարմության երդում է տալիս ԻՊ-ին. «Մենք հայտարարում ենք խալիֆին (ԻՊ) մեր հավատարմության մասին, մենք կլսենք ու կենթարկվենք նրան ինչպես դժվար ժամանակներում, այնպես էլ շեն ժամանակներում»:

Նիգերիայում ու հարևան երկրներում գործող «Բոկո Հարամը» հանդես է գալիս իրեն ենթակա տարածքներում շարիաթի ներդրման և Արևմուտքի դեմ պայքարելու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս