Բաժիններ՝

Սնոուդենը ցանկանում է վերադառնալ Շվեյցարիա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ Շվեյցարիա, ուր նա ժամանակին աշխատել է որպես ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակից:

Սնոուդենն այդ մասին հայտարարել է Մոսկվա-Ժնև հեռուստակամրջի ժամանակ. «Ես կցանկանայի վերադառնալ Ժնև, որի հետ ինձ մոտ կան ջերմ հիշողություններ: Կարծում եմ, որ Շվեյցարիան հիանալի տեղ կլիներ քաղաքականության տեսանկյունից, քանի որ մշտապես ձգտել է զբաղեցնել չեզոք դիրքորոշում»:

Ավելի վաղ Սնոուդենը հայտարարել էր, որ կցանկանար վերադառնալ ԱՄՆ, սակայն չի հավատում հայրենիքում իր գործի արդար դիտարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս