Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
esem.am-ը գրում է. «Balmain» ընկերության կազմակերպած երեկույթին Քիմը ներկայացավ իր նոր սանրվածքով։ Շիկահեր գեղեցկուհին կովբոյական ոճի հագուստ էր կրում։ Ռիելիթի աստղի նոր իմիջում զգացվում էր Վայրի Արևմուտքի ազդեցությունը։
Քիմին ուղեկցում էին Քրիս Ջեները, Քանյե Ուեսթը ու Էենդալ Ջեները։ Քիմն ու ամուսինը մի քանի օր իրարից հեռու էին անցկացրել Քանյեի լոնդոնյան շրջագայությունների պատճառով։ Ասում են, որ Քանյեն է նախաձեռնել Քիմի կերպարանափոխությունը։
Ավելի ուշ Քիմն ամուսնու ու ընտանիքի անդամների հետայցելեց դիզայներ Ժաննա Լանվինին պատվին կազմակերպված շոուին։ Այս շոուին նա ներայացավ ավելի համարձակ կերպարով։ Քիմի զգեստը գրավում էր բոլոր տղամարդկանց ու անգամ կանանց սևեռուն հայացքները, թեպետ այս ճերմակ թափանցիկ գործվածքը միայն որոշ վերապահումներով է կարելի զգեստ անվանել։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: