Ղրիմի մասին որոշում ընդունելիս ՌԴ ֆինանսների նախարարությանը չեն հարցրել, թե որքան կարժենա դա. Նեստերենկո
Forbes Woman-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն հայտարարել է, որ մեկ տարի առաջ ֆինանսների նախարարությանը չեն հարցրել, թե որքան կարժենա Ղրիմի մասին որոշումը:
Նեստերենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի այդ որոշումն անսպասելի է եղել ֆինանսների նախարարության համար: Նա ընդգծել է, որ Ղրիմի միացման մասին որոշումն ընդունել է բացառապես Ռուսաստանի նախագահը, ով դա չի համաձայնեցրել ֆինանսների նախարարության հետ՝ կապված տնտեսական տեսանկյունից այդ քայլի նպատակահարմարության հետ.
«Այդօրինակ որոշումներ կարող են ընդունվել միայն մեկ մարդու կողմից: Ճանաչելով նախագահին՝ կարող եմ ասել, որ նա չի կայացնում չմտածված որոշումներ: Սակայն հանուն արդարության, այսպես ասենք, որ մեզ համար դա նույնպես անսպասելի որոշում էր»: