«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը փակ է
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների պատճառով ոստիկանները փակել են փողոցը: Հիշեցնենք, որ 2 մարդ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը 168.am-ին փոխանցեց, որ 2-ն էլ հիվանդանոց տեղափոխվել են արդեն մահացած վիճակում:
Նշենք, որ նախնական տեղեկություններով` դիմակավորված անձանց արձակած կրակոցներից սպանվել են քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա ընկեր Դրոն:
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները՝ panorama.am-ի և shamshyan.com-ի