Նուբարաշենի կրակոցների արդյունքում 2 մարդ մահացած վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների արդյունքում 2 մարդ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը 168.am-ին փոխանցեց, որ 2-ն էլ հիվանդանոց տեղափոխվել են արդեն մահացած վիճակում:
Հիշեցնենք, որ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանությունի 168.am-ին ասել էին, որ կրակոցների արդյունքում 1 անձ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: