Զարուհի Փոստանջյանը ստացել է Յուրի Չայկայի պատասխանը

Ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի
Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին
(պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որը ներկայացվում է ստորև:

ըստ ՌԴ դատախազության կողմից ստացված պատասխանի՝ 12.01.2015 Վալերի Պերմյակովը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից, 14.01.2015 նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործը քննվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: ՌԴ Դատախազությունը պնդում է, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ փոխանցման հայկական կողմին, ինչը նրանց կողմից հիմնավորում` հղում կատարելով հետևյալ իրավական փաստաթղթերին` ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդված և Իրավական օգնության ու իրավական հարաբերությունների Կոնվենցիայի 57-րդ հոդված: Պատասխան նամակում ասվում է նաև, որ ներկա պահին համաձայն միջազգային համաձայնագրերի, որոնց մասնակիցներ հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը, հայկական և ռուսական իրավասու մարմինների փոխհամագործակցությամբ ընթանում է համակողմանի և օբյեկտիվ քննություն:

RD-Zara
Հարգանքներով՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս