Բաժիններ՝

Թուրքիայում հրաժարական է տալու 3 նախարար. Դավութօղլու

CNN Türk‎-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ մեկնել է Պորտուգալիա: Դավութօղլուն այցից առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տալիս արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, տրանսպորտի նախարար Լյութֆի Էլվանը և ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:

Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել նրանց և ընդգծել է, որ նրանց հրաժարականը կապված է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Դավութօղլուի խոսքերով՝ արդարարդատության նախարար է դառնալու Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար՝ Սեբահաթթին Օզթյուրքը, իսկ տրանսպորտի նախարար՝ Ֆերիդուն Բիլգինը:

Դավութօղլուն հայտարարել է, որ հունիսի 8-ին Թուրքիայում կձևավորվի նոր կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031