Բաժիններ՝

«Նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը Բեռլինում տեղի կունենա մարտի 6-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպումը Բեռլինում տեղի կունենա մարտի 6-ին, որի ժամանակ նրանք կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Անցած գիշեր «նորմանդական քառյակի» առաջնորդները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հեռախոսազրույցներ են ունեցել միմյանց հետ: Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման գործընթացում առկա է առաջընթաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031