Բաժիններ՝

Հնդկաստանը մտադիր է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հնդկաստանում ուսումնասիրում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, ով ռուսական պատվիրակության կազմում այցելել է Նյու Դելի.

«Այդ հարցը բարձրացրել է հենց հնդկական կողմը: Հնդկաստանում ներկայումս ուսումնասիրում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Դա նոր ասպեկտ է մեր հարաբերություններում: Այդ հնարավորությունը դիտարկվում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս