Լուկաշենկոն հուսով է, որ Բելառուսի ու ԵՄ-ի միջև կհաստատվի լավ երկխոսություն
BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուսով է, որ Բելառուսի ու ԵՄ-ի միջև կսկսվի լավ երկխոսություն: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ.
«Հուսով եմ, որ սա ԵՄ-ի հետ մեր լավ երկխոսության սկիզբն է, թեև մենք վերջին շրջանում քիչ չենք խոսում Բելառուսի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, դա նշանակում է շարժվել ճիշտ ուղղությամբ: Բելառուսի ու ԵՄ-ի հարաբերություններն այսօր առնվազն այնպես մշուշոտ չեն, ինչպես որ նախկինում էր»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է ԵՄ-ի հետ իրավահավասար, ոչ խտրական հենքով հարաբերություններ կառուցելուն: