Բաժիններ՝

Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև չի լինի պատերազմ. Պուտին

Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայի հետ պատերազմի հնարավորությանը. «Կարծում եմ, որ հազիվ թե հնարավոր է՝ այդ ապոկալիպտիկ սցենարը և հուսով եմ, որ բանը երբեք չի հասնի դրան:

Եվրոպական մեծ երկիր Ուկրաինայի ղեկավարությունն առաջին հերթին պետք է երկիրը վերադարձնի նորմալ կյանքի, կարգի բերի տնտեսությունը, սոցիալական ոլորտը, երկրի հարավ-արևելքի հետ հարաբերություններ հաստատի քաղաքակիրթ ձևով, ապահովի Դոնբասում բնակվող անձանց շահերն ու օրինական իրավունքները»:

Պուտինը հայտարարել է, որ անիմաստ է համարում «նորմանդական ձևաչափով» ևս մեկ հանդիպում անցկացնելը՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատման համար, քանի որ դրա համար բավական է Մինսկում արդնե ձեռք բերված համաձայնագրերը պահպանելը:

Պուտինն ընդունել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ իր հարաբերություններում պահպանվում է անվստահությունը: Մեկնաբանելով Ղրիմը վերադարձնելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը՝ Պուտինն ընդգծել է, որ իր կարծիքով դրանք ռևանշիստական բնույթի բաներ են:

Բացի այդ, Պուտինը հիմարություն է որակել Ուկրաինայի իշխանությունների այն հայտարարությունները, թե նախորդ տարվա փետրվարին կիևյան Մայդանի գնդակահարությունները ղեկավարվել են Մոսկվայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս