Բաժիններ՝

Ռուսաստանում կեղծ ամուսնությունների համար կսահմանվի մինչև 3 տարվա ազատազրկում. մամուլ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ` ՌԴ Պետդուման այսօր դիտարկելու է երկրի քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու մասին օրինագիծը, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում կեղծ ամուսնություններ ձևակերպելու համար` Ռուսաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն ու երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով:

Օրինագծի հաստատման դեպքում օրինախախտին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում կամ էլ մինչև երեք տարի ժամկետով հարկադիր աշխատանքներ, 100.000-300.000 ռուբլի տուգանք: Փոփոխություններն արվելու են ՌԴ ՔՕ 322.2 հոդվածում:

Թերթի տվյալներով` խոսքն առաջին հերթին գնում է օտարազգիների մասին, որոնք ամուսնություն են ձևակերպում` Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ էլ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս