«Այդ անձի գորոծողությունները կամ հայտարարությունները ես չեմ մեկնաբանում». Ա. Գ. Սարգսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին

Այսօրվա ասուլիսի  ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած հոդվածին, որը վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Ես այդպիսի սկզբունք ունեմ՝ այդ անձի գորոծողությունները կամ հայտարարությունները չեմ մեկնաբանում»:

Խոսելով այսօրվա ներքաղաքական իրավիճակի մասին՝ Ա. Գ. Սարգսյանը նշեց, որ 1995 թվականից սկսած՝ այսպիսի իրավիճակ չի եղել. «Այսինքն՝ եթե մենք միավորվել ենք ու ստեղծել ենք դաշինք 1995 թվականին, ապա այդ դաշինքը 1996 թվականին ուժի պարտադրանքով ստիպված եղավ նահանջել, բայց մնաց մինչև վերջ իր սկզբունքներին հավատարիմ: Չի եղել այսպիսի իրավիճակ, երբ իշխանության պարտադրանքի տակ մենք վախենանք, ահաբեկվենք և հեռանանք քաղաքական դաշտից»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս