Չավուշօղլուն մարտին կմեկնի ԱՄՆ
Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունն ավարտել է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով միջազգային հետախուզում հայտարարելու համար:
Չավուշղօլուն ընդգծել է, որ իրենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են Ինտերպոլին, ինչպես նաև չեղյալ են հայտարարել Ֆեթհուլլահ Գյուլենի թուրքական անձնագիրը:
Նշվում է, որ մարտին Չավուշօղլուն մեկնելու է ԱՄՆ, ուր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև ԱՄՆ-ի բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների հետ: Բացի այդ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը Գյուլենի արտահանձնման հարցով նամակ է գրելու սենատորներին: