Կատարն իր դեսպանին հետ է կանչել Եգիպտոսից
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարը խորհրդակցությունների համար Եգիպտոսից հետ է կանչել իր դեսպանին: Այս մասին հայտնել են Կատարի պետական ԶԼՄ-ները: Դիվանագիտական դեմարշը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) Եգիպտոսի ներկայացուցիչ Թարիք Ադելը Կատարին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Ադելն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, ինչ Կատարի ներկայացուցիչնն առաջարկել է ուղղումներ կատարել ԱՊԼ-ի կոմյունիկեում, որում աջակցություն է հայտնվում Լիբիայում «ԻՊ»-ի զինյալներին Կահիրեի կողմից ավիահարվածներ հասցնելուն:
Ավիահարվածները հասցվել էին Լիբիայում ԻՊ-ի զինյալների կողմից 21 ղպտիների մահապատի ենթարկելուց հետո: Բացի այդ, եգիպտական բանակի հատուկջոկատայինները Լիբիայում ձեռնարկել են ցամաքային հատուկ գործողություն՝ սպանելով «ԻՊ»-ի 150 զինյալի: