Եգիպտական բանակի հատուկջոկատայինները Լիբիայում ոչնչացրել են «ԻՊ»-ի 150 զինյալի
Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի բանակի հատուկջոկատայինները ցամաքային արշավ են իրականացրել Լիբիայի տարածքում: Եգիպտոսի զինվորականներն իրենց այդ գործողությունները համակարգել են հարևան երկրի կառավարական բանակի հետ՝ ոչնչացնելու համար «Իսլամական պետության» զինյալներին:
Արդյունքում սպանվել է 150 զինյալ, գերի են ընկել տասնյակ զինյալներ: Գործողությունն իրականացվել է Դերն քաղաքից հարավ, ուր գտնվել է զինյալների մարզական ճամբարներից մեկը: Հարձակման ժամանակ զոհվել է երկու եգիպտացի:
Դա վրեժխնդիր լինելու ուղղությամբ ցամաքային առաջին գործողությունն էր այն բանից հետո, ինչ «Իսլամական պետությունը» Լիբիայի տարածքում մահապատժի ենթարկեց ավելի քան 20 եգիպտացու (ղպտի): Սրանից առաջ եգիպտական ավիացիան մի շարք ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին: