Ո՞վ է մեղավոր փոքրիկ Հասմիկի մոտ ծագած առողջական խնդրի համար
Հարցականների շարք և անպատասխան մնացած «ինչու»-ներ: Փոքրիկ Հասմիկի մոտ ծագած առողջական խնդիրը թե ինչի հետևանք է, ծնողը չգիտե:
6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի տատը «Ազդարար» լրատվականի մեր գործընկերոջը պատմել է, որ երեխայի մոտ նկատվող գլխացավերն ու վերջույթների թուլությունը 2014 թվականի նոյեմբերի 28-ին կատարված վիրահատությունից հետո են ի հայտ եկել:
Նշենք, որ երեխան ենթարկվել էր նշագեղձերի վիրահատության Գյումրու “Մոր և մանկան Ավստրիական” հիվանդանոցում: