Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրները ՄԱԿ ԱԽ-ին կոչ են արել ռազմական միջամտություն իրականացնել Եմենում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ռազմական միջամտություն ցուցաբերել Եմենում: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը:

Նման կոչով հանդես են եկել Պարսից ծոցի երկրների արտգործնախարարները, որոնք Եմենում տիրող իրավիճակը քննարկել են երեկ, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Նիստը նախագահել է Կատարի արտգործնախարար Հալիդ բին Մուհամմեդ ալ-Աթիյեն:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ շիա ապստամբները Եմենում գրավել են նախագահական նստավայրը և իրականացրել են հեղաշրջում: Դրանից հետո արևմտյան ու տարածաշրջանային մի շարք երկրներ փակել են Եմենում իրենց դեսպանատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս