Բաժիններ՝

Նախանձի գույները

Նախանձի զգացողությունն ունի էմոցիոնալ-բացասական երանգավորում, այն վատ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, գցում տրամադրությունն ու հյուծում մարդուն: Հոգեբաններն առաջարկում են տարբերակել նախանձն ըստ գույների:

Սև- Նախանձի ամենատհաճ և չարամիտ տեսակն է: Հիշենք Պուշկինի խոսքերը. «…черной зависти полна, бросив зеркальце под лавку, позвала к себе Чернавку…»:

Շագանակագույն- Պատահում է, որ քայլում եք փողոցով՝ բարձր տրամադրությամբ, և հանկարծ հանդիպում եք ծանոթներից մեկին, որը հարցնում է. «Ի՞նչ է պատահել, հո հիվանդ չե՞ս, գույնդ այն չէ», և այլ արտահայտություններ: Եթե այսպիսի մարդիկ ձեզ հանդիպել են, ապա այլևս մի շփվեք նման մարդկանց հետ: Այս տեսակի նախանձը շագանակագույն է:

Կարմիր- Կարմիր նախանձը համընդհանուր բնույթ է կրում: Սա մարդկանց տարբերակումն է՝ «մենք» և «նրանք» պրիզմայով: Հնարավոր է, որ այս նախանձը «կարմիր» անվանումն է ստացել, քանի որ դրա պատճառով են սկսվում պատերազմներն ու հեղափոխությունները:

Կարդացեք նաև

Կանաչ- Այս նախանձն անհիմն և ներքաշող  տեսակ է: Նույնիսկ «նախանձից կանաչել» արտահայտություն գոյություն ունի: Մի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ ծերերը նախանձում են երիտասարդներին, տխուրները՝ ուրախներին:

Բաց մանուշակագույն- Այս տեսակի նախանձը հատուկ է հիմնականում դեռահասներին: Աղջիկները նախանձում են դերասանուհիներին, ֆոտոմոդելներին, գեղեցիկ զգեստներին,  իսկ տղաները՝ Շվարցենեգերի ուժին և բազուկներին: Այս նախանձն անվնաս է, եթե, իհարկե, չի մնում մինչև 40 տարեկանը:

Կապույտ- Հաճախ հանդիպում է սպորտի և բիզնեսի ասպարեզում: Այն մարդկանց դրդում է անդադար աշխատել, հաջողությունների հասնել և, վերջիվերջո, ռեկորդներ սահմանել: Բիզնեսում նախանձը վերածվում է մրցակցության, ինչը մեծացնում է ապրանքների պահանջը:

Սպիտակ- Մաքուր, բնական նախանձը հնարավորությունների, հմտությունների և տաղանդի նկատմամբ է: Նույնիսկ երբեմն ասում են՝ «նախանձում եմ քեզ «սպիտակ» նախանձով, որ տղադ արդեն աշխատում է, իսկ իմը՝ ոչ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս