Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված օրինագիծն Օբամային թույլատրում է մահաբեր զենք հատկացնել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հանրապետական սենատորների խումբը Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրած մի օրինագիծ, որը երկրի նախագահին իրավունք է տալիս սպառազինություն մատակարարել Ուկրաինայի կառավարությանը: Փաստաթուղթը Կոնգրեսի էլեկտրոնային բազայում գրանցվել է երեկ:

Նախաձեռնության հեղինակ, Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովում հանրապետականների ավագ Ջեյմս Իմնհոֆը հայտարարել է, որ օրինագիծը նախագահ Օբամային հնարավորություն կտա մահաբեր զենք հատկացնել Ուկրաինայի կառավարությանը:

Սենատորը հավելել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց 15 օր անց նախագահը յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին իրազեկի գրավոր հաշվետվությունում ներկայացված ընդհանուր ռազմավարության իրագործման ընթացքի մասին:

Ինհոֆի գրասենյակում ընդգծել են, որ ներկա դրությամբ դա միակ օրինագիծն է, որը թույլ է տալիս զենք մատակարարել Ուկրաինային ու նախագահին կպարտավորեցնի հաշվետվություն ներկայացնել ուկրաինական ճգնաժամի շուրջ ռազմավարության մասին: Օրինագծի վրա իրենց ստորագրությունն են դրել 17 օրենսդիրներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս