ԱլԳ յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ ՀՀ-ին, անհատականացված մոտեցում է պետք ԵՄ-ի հետ հարաբերություններում. ՀՀ-ում Լատվիայի դեսպան

«Լատվիան ամրապնդելու է Արևելյան գործընկերություն ծրագիրը՝ որպես Եվրոպական արևելյան քաղաքականության մի մաս»,- «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց  ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն. Գ. Էլիտա Գավելեն:

Նա նաև բարձր գնահատեց հայ-լատվիական հարաբերությունները և դրանց օրակարգը: «ՀՀ-ն կարևոր գործընկեր է Լատվիայի համար Հարավային Կովկասում»,- նկատեց նա: Դեսպանի պարզաբանմամբ ` իր նախագահության օրոք Լատվիան վերահաստատելու է ԱլԳ ռազմավարական կարևորությունը, որպես եվրոպական արևելյան  քաղաքականության մաս, ամրապնդելու է ԱլԳ տարբերակման քաղաքականությունը և այդ  համատեղ հարթակը: «Գույքագրելու ենք ձեռք բերված առաջընթացը Վիլնյուսյան գագաթնաժողովից  և  պատրաստելու ապագայի տեսլականը: Վստահ  ենք, որ անհատականացված մոտեցում է  պետք յուրաքանչյուր պետության հետ համագործակցության հարցում»,- ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս