Բաժիններ՝

Ռուսաստանին կարելի է կանգնեցնել առանց մեկ կրակոցի. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Evercore-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն, ԱՄՆ ֆինանսների նախկին փոխնախարար Ռոջեր Օլթմանը հայտարարել է, որ Ռուսաստանին կարելի է կանգնեցնել առանց մեկ կրակոցի: Փորձագետն ընդգծել է, որ կա տարբերակ, որի դեպքում արժութային կամ բանկային կոլապսը վերջ կդնի յուրաքանչյուր երկրի նորմալ գործունեությանը.

«Ուկրաինայում իրավիճակի սրվելը շատերին հարկադրել է կարծել, որ Ռուսաստանին չեն կանգնեցնի ո՛չ տնտեսական պատժամիջոցները, ո՛չ էլ դիվանագիտական բանակցությունները, և ներկայումս ավելի շատ ձայներ են հնչում Ուկրաինային զենք մատակարարելու մասին:

Սակայն Արևմուտքի զինանոցում կա ավելի հզոր ռազմավարություն, որը կարող է վերջ դնել ուկրաինական ճգնաժամին ու խանգարել Մերձբալթիկայում և այլ շրջաններում Մոսկվայի հետագա արկածախնդրությանը: Պետք է խստացնել ֆինանսական պատժամիաջոցները և թույլ տալ պատժամիջոցների «կոմբինացիա», և կապիտալի համաշխարհային շուկաները Մոսկվային կհարկադրեն նահանջել:

Այդ ֆինանսական շուկաները ներկայումս աշխարհի ամենահզոր ուժն են: Դրանք շատ ավելի ուժեղ են, քան՝ աշխարհի ցանկացած բանակ կամ զենքի պաշար: Դրանք նաև ունակ են հանգեցնել այնպիսի փոփոխությունների, որոնց երբեք հնարավոր չէ հասնել դիվանագիտության կամ զենքի միջոցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս