 
                        Իրանը ներկայացրել է սեփական մշակման նոր կործանիչ
 
                                    Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է սեփական մշակման, նոր սերնդի Saeqeh (Saeghe) կործանիչը: Saeqeh-2-ը մշակվել է ամերիկյան Northrop ընկերության F-5F Tiger II երկտեղանոց ուսումնա-մարտական կործանիչի բազայի հիման վրա:
Չի հաղորդվում, թե իրանական մշակման կործանիչն ինչով է տարբերվում իր բնօրինակից: Նոր կործանիչի նախորդ Saeqeh-ը ստեղծվել է մեկտեղանոց F-5E Tiger II բազայի հիման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները պլանավորել են ծավալել Saeqeh դասի կործանիչների մասշտաբային արտադրություն: Դա պայմանավորված է Իրանի դեմ սահմանված տնտեսական բեռնարգելքով, որը խոչընդոտում է արտերկրից կործանիչների գնմանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        